Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

«Մոռանալ անցյալը` սեփական կենսագրության կորուստ է նշանակում»

«Մոռանալ անցյալը` սեփական կենսագրության կորուստ է նշանակում»
24.02.2025 | 13:32

Հոգի կեղեքող և սպանող այս օրերում, երբ զգացի, որ շատ եմ երերում, որպես հենարան ձեռքս առա Սերո Խանզադյանի «Հայրենապատում» եռահատոր գրական կոթողի առաջին հատորը։

ՔՊ-ական անհայրենիք, աննամուս ուրացողներ, որ բոլորիս հասցրիք հոգեկան և ֆիզիկական անկման, լսեք հայ անմահ դասականի խոսքը.

«Պատմությունն օգնում է մարդուն, որպեսզի իր կյանքն ավելի իմաստալից և գեղեցիկ դարձնի։ Մոռանալ անցյալը` սեփական կենսագրության կորուստ է նշանակում»։
Անանցյալ, անհայրենիք ՔՊ-ական նախիր, որքան կուզես, առանց հիշողության, ականջալուր ոչ հայկական գենիդ կանչին, արածիր թուրքական և արհեստածին ադրբեջանական դաշտերում և հանդերում, մենք`ճշմարիտ և զտարյուն հայերս, մեր կենսագրությունը և հիշողությունը չենք մոռանա:
Ի հեճուկս ձեզ։

Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2454

Մեկնաբանություններ